«Լիվերպուլը» դիտարկում է «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային ձեռք բերելու տարբերակը։
Այս ամառ «Լիվերպուլից» հեռացան չորս կիսապաշտպաններ՝ Նաբի Կեյտան, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, Ջեյմս Միլները և Արթուր Մելոն։
Այդ բացը լրացնելու համար «Լիվերպուլը» դեռ կարողացել է ձեռք բերել միայն «Բրայթոնի» ֆուտբոլիստ Ալեքսիս Մաքալիստերին, ուստի «կարմիրները» դեռ պետք է փորձեն ուժեղացնել կիսապաշտպանական գիծը:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, այս շաբաթ «Լիվերպուլը» հանդիպել է Սոբոսլայի ներկայացուցիչների հետ, սակայն 22 ամյա հունգարացու տրանսֆերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը բավականին բարդ է։
«ՌԲ Լայպցիգը» և «Մանչեսթեր Սիթին» մոտ են պաշտպան Յոշկո Գվարդիոլի տեղափոխության գործարքի ավարտին, որը գնահատվում է 86 միլիոն ֆունտ և դրա շնորհիվ գերմանական ակումբը կկարողանա լուծել իր բոլոր ֆինանսական խնդիրները։ Ուստի դժվար թե համաձայնի Սոբոսլային բաց թողնել 70 միլիոն եվրոյից պակաս փոխհատուցման դեպքում (60,5 միլիոն ֆունտ)։
Բացի Սոբոսլայից, ով 2022/23 մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգի» 48 խաղում խփել է 10 գոլ, «Լիվերպուլն» իր կարճ ցուցակում ունի նաև «Նիցցայից» Կեֆրեն Թուրամի և «Սաութհեմպտոնից» Ռոմեո Լավիայի անունները: