«Լիվերպուլը» խորվաթ պաշտպան Դեյան Լովրենի տրանսֆերը ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ է արել «Սաութհեմպտոնին», սակայն «կարմիրների» 20 մլն ֆունտի առաջարկը մերժվել է:
Այս ամռանը «Սեյնտ Մերիից» արդեն երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է «Էնֆիլդ»: Մինչև այս, «Լիվերպուլը» 4 և 25 մլն ֆունտով գնել էր համապատասխանաբար Ռիկի Լամբերտին և Ադամ Լալանային:
Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, «Լիվերպուլը» մտադիր է գնել նաև Լովրենին, ով վստահ էր, որ իր և ակումբի միջև եղած բանավոր պայմանավորվածությամբ նրանք բաց կթողնեն իրեն, եթե 20 մլն ֆունտի առաջարկ ստանան: Սակայն «Սաութհեմպտոնը» մերժել է «Լիվերպուլի» առաջարկը:
Նախոր մրցաշրջանը Դեյանի համար առաջինն էր Պրեմիեր Լիգայում: Լովրենն արագ հարմարվեց անգլիական ֆուտբոլին, իսկ սեպտեմբերին «Էնֆիլդում» «Լիվերպուլի» դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ:
Սպասվում է, որ Լովրենին գնելու դեպքում «Լիվերպուլը» բաց կթողնի Դանիել Ագգերին, ով նախորդ մրցաշրջանում մասնակցեց 18 խաղի: 29-ամյա դանիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ: