«Լիվերպուլը» 1:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վեստ Հեմի» նկատմամբ՝ միավորների տարբերությունը իր և Պրեմիեր լիգայի լավագույն քառյակի թիմերի միջև հասցնելով վեցի:
«Մուրճերի» մարզիչ Դևիդ Մոյեսը չէր փոխել իր թիմի մեկնարկային կազմը «Բորնմուտի» նկատմամբ 0-4 հաշվով հաղթանակից հետո։
«Կարմիրների» մեկնարկային կազմում հայտնվեց Ժոել Մատիպը, ով փոխարինեց Իբրահիմա Կոնատեին։
Գոլեր՝ Լուկաս Պակետա- Կոդի Գակպո, Ժոել Մատիպ: