Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիրների» երկրորդ ձեռքբերումը կարող է դառնալ «Ինտերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:
Չկարողանալով համաձայնության գալ «Բլեքպուլի» հետ Թոմ Ինսի տրանսֆերի համար՝ Բրենդան Ռոջերսը հայացքը ուղղել է 20-ամյա Կոուտինյոին, ով իր անվան դիմաց արդեն մեկ խաղ ունի Բրազիլիայի ազգային հավաքականում:
«Ինտերը» արդեն մերժել է 8 մլն ֆունտի առաջարկը, սակայն դա անակընկալ չէր «Լիվերպուլի» համար, որը պատրաստ է բանակցությունները շարունակելու համար բարելավել առաջարկը:
«Ինտերը» Կոուտինյոին ձեռք է բերել 16 տարեկանում «Վասկո Դա Գամայից»: Այդ պահից Ֆիլիպեն Ա Սերիայում մասնակցել է 28 հանդիպման:
Ֆուտբոլիստը արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» մարզչական շտաբը իրեն այնքան էլ չի վստահում, ինչը ստիպում է նրան մտածել ակումբը փոխելու մասին: