Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը «Լիվերպուլին» ստիպել է մտածել հարձակման գիծն ուժեղացնելու մասին:
Ինչպես արդեն գիտենք, ՖԻՖԱ-ն Սուարեսին արգելել է չորս ամիս ֆուտբոլ խաղալ: Չնայած դրան, 27-ամյա Սուարեսի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն առանց Սուարեսի խաղալու պլաններ է մշակում: Սպասվում է, որ արդեն երկուշաբթի օրը «Լիվերպուլն» ավարտին կհասցնի «Սաութհեմպտոնի» փլեյմեյքեր Ադամ Լալանայի տրանսֆերը:
«Լիվերպուլը» մոտ է նաև «Լիլի» երիտասարդ հարձակվող Դիվոկ Օրիջիի տրանսֆերը գնելուն: «Կարմիրների» հաջորդ նորեկը կարող է դառնալ տաղանդավոր Լազար Մարկովիչը՝ «Բենֆիկայից»:
Սերբիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը սահմանված է 20 մլն ֆունտ: Լազարը նախընտրում է խաղալ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան կամ երկրորդ հարձակվող: