Պրեմիեր Լիգայի 2013/14 մրցաշրջանի մեկնարկը տրվեց «Էնֆիլդ» մարզադաշտում՝ «Լիվերպուլ» – «Ստոկ Սիթի» խաղով:
«Կարմիրները», ինչպես և սպավում էր, տիրեցին նախաձեռնությանը, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան հաջողության հասնել: Մրցաշրջանի առաջին գոլի հեղինակը դարձավ Դանիել Սթարիջը:
Խաղի վերջին րոպեներին հյուրերը լավ հնարավորություն ունեին հաշիվը հավասարեցնելու, սակայն Սիմոն Մինյոլեն հետ մղեց 11-մետրանոցից Ջոնաթան Ուոլթերսի հարվածը:
Գոլ․ Սթարիջ՝ 37ր,