Եվրոպա Լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց իտալական «Ուդինեզեին»: Անկախ մյուս երկու թիմերի խաղից, հաղթանակը «Լիվերպուլի» համար կարժենար հաջորդ փուլի ուղեգիր: «Կարմիրները» հաշվի մեջ առաջ անցան առաջին խաղակեսի 23-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ջորդան Հենդերսոնը՝ 0:1: Իսկ արդյունավետ փոխանցման հեղինակը «Լիվերպուլի» երիտասարդ ֆուտբոլիստ Սուսոն էր: Մնացած ժամանակում հաշվի մեջ փոփոխություն չեղավ և անգլիական ակումբը հաղթեց նվազագույն հաշվով:
Ավելացնենք, որ «Ուդինեզեն» վերջին 10 րոպեներին խաղում էր 10 ֆուտբոլիստով:
Գոլ. Ջորդան Հենդերսոն՝ 23ր