«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբը համաձայնության է եկել «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասի ձեռքբերման հարցում: Գործարքը գնահատվում է 7.77 մլն ֆունտ:
Հինգշաբթի տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Ասպասը լքել է Անգլիան, այդպես է պայմանագիր չկնքելով: Նույն շաբաթ բոլոր հարցերը կարգավորվեցին և, ինչպես «կարմիրների» պաշտոնական հայտարարության մեջ է նշվում, անհրաժեշտ «փաստաթղթային» որոշ հարցերի կարգավորումից հետո գործարքը կհամարվի կայացած:
Այս մրցաշրջանում Ասպասն անցկացրած 34 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ: Մինչև մրցաշրջանի վերջին տուրը «Սելտան» վտանգավոր գոտում էր գտնվում և կարող էր լքել Լա Լիգան, բայց Յագոյին հաջողվեց պահել իր հարազատ ակումբին Իսպանիայի բարձրագույն առաջնությունում:
Հիմա 25-ամյա իսպանացին որոշում է կայացրել տեղափոխվել «Լիվերպուլ»: Անկնալվում է, որ տրանսֆերի հետ կապված վերջնական ձևակերպումները կիրականացվեն մոտակա օրերին: