«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ պատրաստ է իր ակումբ հրավիրել «Աստոն Վիլլայի» դարպասապահ Շեյ Գիվենին:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ռոջերսը 37-ամյա իռլանդացուն տեսնում է որպես Սիմոն Մինյոլեին փոխարինող: Բրենդանը շատ գոհ է իր նոր առաջին համարից, բայց չի ցանկանում, որ նա թուլացնի զգոնությունը:
Ներկա պահին «կարմիրների» պահեստային դարպասապահ է հանդիսանում Բրեդ Ջոնսը, սակայն Ռոջերսը կարծում է, որ նման պատասխանատու դերի համար փորձ է անհրաժեշտ:
Այս ամառ Գիվենին, ով «Վիլլա Պարկում» զիջում է Բրեդ Գուզանի հետ մրցակցությունում, իրենց շարքերում էին ցանկանում տեսնել մի շարք ակումբներ, այդ թվում Չեմպիոնշիփում հանդես եկող «Դոնկաստերը»: Սակայն դեռ պարզ չէ, արդյոք Շեյը պատրաստ է 24-ամյա Մինյոլեին փոխարինողի դերը ստանձնել: