Վինգեր Կոդի Գակպոն խոստովանել է, որ «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկի խորհուրդով է որոշել տեղափոխվել մերսիսայդյան ակումբ։
Երեկ «Լիվերպուլը» հաստատեց Գակպոյի տրանսֆերը «ՊՍՎ»-ից 37 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարած բոնուսների դիմաց:
Գակպոն չի թաքցնում, որ «Լիվերպուլի» վերաբերյալ խորհրդակցել է Հոլանդիայի հավաքականի ավագ Վան Դեյկի հետ, և Վիրջիլի խոսքերն ազդել են Կոդիի որոշման վրա։
«Վերջին օրերին մենք շատ ենք խոսել հեռախոսով: Նա ինձ ասաց, որ դա ճիշտ քայլ կլինի ինձ համար, և որ «Լիվերպուլը» հսկայական ակումբ է, բայց միևնույն ժամանակ, ինչպես իրական ընտանիք: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է ինձ համար: քանի որ ես ընտանիքի մարդ եմ»:
«Ուրախ եմ, որ նա այստեղ է: Նա կարող է օգնել ինձ որոշ հարցերում: Ես իսկապես շնորհակալ եմ այստեղ լինելու համար», – Գակպոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: