Դանիական Ekstra Bladet պարբերականը հաղորդում է, որ 2009թ-ին Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» և հունգարական «Դեբրեցենի» միջև կայացած խաղը եղել է պայմանավորված:
Երկուշաբթի օրը Եվրոխորհրդի ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ) հրապարակել է իր ինֆորմացիաները Հին Աշխարհի պայմանավորված խաղերի մասին:
Եվրոպոլին հաջողվել է բացահայտել, որ վերջին տարիներին Եվրոպայում տեղի է ունեցել 380 պայմանավորված խաղ, որոնց մասնակցել են 420 ֆուտբոլիստ և մարզիչ:
Եվրոպոլի բացահայտումների մեջ է նաև Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» մասնակցությամբ խաղը, որը տեղի է ունեցել 2009թ-ին:
Աղբյուրը հաղորդում է, որ «Դեբրեցենի» դարպասապահ Վուկաշիչ Պոլեկսիչը առաջադրանք էր ստացել ավարտել խաղը նվազագույնը երեք բաց թողած գնդակով:
Այդ խաղում «Լիվերպուլը» հաղթեց, սակայն նվազագույն հաշվով: Դիրկ Կայտը օգտագործեց Տորրեսի հարվածից հետո Կոլեկսիչի մատուցած նվերը:
Նշենք, որ «Լիվերպուլը» չի մեղադրվում դարպասապահին գնելու մեջ: Հնարավոր է, որ գործում կա երրորդ կողմ: