«Լիվեպուլը» ձմեռային տրանսֆերային պատուհանն անցավ առանց ձեռքբերման: «Կարմիրներին» չհաջողվեց պատուհանի փակման վերջին օրը համաձայնության գալ «Դնեպրի» վինգեր Եվգենի Կոնոպլյանկայի տրանսֆերի հարցում:
Ինչպես հաղորդում է BBC-ն, մերսիսայդցիները հեշտությամբ համաձայնության էին եկել ֆուտբոլիստի հետ, ով հաջող բուժզննում էր անցել, սակայն վերջին պահին գործարքը ձախողվեց «Դնեպրի» սեփականատեր Իգոր Կոլոմոյսկիի պատճառով, ով Ուկրաինայի երկրորդ հարուստ մարդն է:
Կոլոմոյսկին այդպես էլ համաձայնության չեկավ «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրի հետ, ով ուրբաթ օրը մեկնել էր Ուկրաինա: Ամենապատասխանատու պահին «Դնեպրի» սեփականատերը հրաժարվեց ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Ավելացնենք, որ «Լիվերպուլը» պատրաստ էր 24-ամյա Կոնոպլյանկայի համար 15 մլն ֆունտ վճարել: