Daily Mirror պարբերականին հայտնի է դարձել «Լիվերպուլի» տրանսֆերային նպատակները, որոնց մասին առաջ խոսել էր «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Այս շաբաթ Ռոջերսը թիմ հրավիրեց տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն չորրորդ նորեկին, որով սակայն չավարտվեց մերսիսայդցիների ձեռքբերումները: «Լիվերպուլը» դեռ աշխատանքներ է տանում հիմնական կազմը համալրելու համար:
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» «Այաքսի» տաղանդավոր երկու ֆուտբոլիստների համար կառաջարկի 22 մլն ֆունտ: Ռոջերսը ցանկանում է գնել 24-ամյա կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվեյրելդին և 21-ամյա կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Ռոման»:
Հայտնի է նաև, որ «Լիվերպուլն» արդեն առաջարկ է արել «Չելսիի» ձախ պաշտպան Ռայան Բերտրանդին ձեռք բերելու համար: