«Լիվերպուլը» մտածում է «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Սաիդո Բերաինոյի տրանսֆերային իրավունքները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնելու մասին:
«Կրիստալ Փելեսի» դեմ երեկվա խաղում Բերաինոն խփեց Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր յոթերորդ գոլը: Երիտասարդ հարձակվողի ծառայությունով հետաքրքրվող ակումբները գնալով ավելանում են:
Տրամաբանական կլինի, եթե Բերաինոն ամռանը տեղափոխվի գրանդ ակումբներից որևէ մեկը, սակայն, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Լիվերպուլը» հնարավոր է Սաիդոյին գնի արդեն հունվարին:
Այս պահին «կարմիրները» լուրջ խնդիրներ ունեն հարձակման գծում: Դանիել Սթարիջը դեռևս չի ապաքինվել վնասվածքից, Մարիո Բալոտելլին ոչ մի կերպ չի կարողանում իրեն դրսևորել, իսկ Ռիկի Լամբերտը գրեթե բոլոր խաղերը սկսում է պահեստայինների նստարանին:
Սակայն Բերաինոյին գնելու համար «Լիվերպուլը» ստիպված կլինի լուրջ գումարներ ծախսել: «Վեստ Բրոմվիչը» պատրաստ է բանակցություններ սկսել իր տաղանդավոր ֆուտբոլիստի համար միայն 25 մլն ֆունտի առաջրկի դեպքում: Սաիդոյի համար «կարմիրների» հետ կարող է պայքարի մեջ մտնել «Տոտտենհեմը»: