«Լիվերպուլն» 8 մլն ֆունտի է հասցրել «Ինտերի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին գնելու առաջարկը:
Հիշեցնենք, որ «մերսիսայդցիների» պատվիրակությունը գործադիր տնօրեն Յան Էյրի գլխավորությամբ այժմ գտնվում է «Միլանում», որտեղ բանակցում է «Ինտերի» ղեկավարության հետ 20-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար:
«Լիվերպուլը» սկզբում առաջարկել էր 6.5 մլն ֆունտ, ոըը սակայն իտալական ակումբը մերժեց: Այժմ «կարմիրներն» արել են իրենց երկրորդ առաջարկը՝ վստահ լինելով, որ այն բավարար կլինի:
Եթե նոր առաջարկն ընդունվի, ապա «Լիվերպուլը» պետք է համոզի նաև ֆուտբոլիստին, որով հետաքրքրվում է «Սաութհեմպտոնը»: Ֆիլիպեն ավելի վաղ հայտնել էր, որ չի ցանկանում հեռանալ «Ինտերից»: