Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Բալաժ Ջուջակի գործակալը հայտնել է, որ հունգարացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
Ինչպես հայտնի է, ձմռանը «կարմիրներին» չհաջողվեց վարձակալել 26-ամյա Ջուջակին: Սակայն «Լիվերպուլը» չի հրաժարվում Բալաժին գնելու մտադրությունից:
-Շատ ակումբներ են առաջարկ արել, այդ թվում «Ինտերը» և «Լիվերպուլը», սակայն ես չեմ կարող ավելին ասել:
Բալաժն ակումբին չի խնդրել վաճառել իրեն, որովհետև նա իրեն լավ է զգում Մոսկվայում,- ֆուտբոլիստի գործակալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: