«Լիվերպուլը» պատրաստ է վերադառնալ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետևից։
Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Լիվերպուլը» «Յուվենտուսից» վարձավճարով ձեռք բերեց Արթուր Մելոյին, սակայն տեղափոխությունը, թվում է, ժամանակավոր է, և բարձրակարգ կիսապաշտպանի ներգրավումը մնում է «կարմիրների» առաջնահերթությունը:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Լիվերպուլը» օգոստոսին փորձել է գտել է համապատասխան խաղացողին՝ Վալվերդեի համար առաջարկելով 85 միլիոն ֆունտ, սակայն Մադրիդի «Ռեալը» հազիվ թույլ տվեց Կազեմիրոյին տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և պատրաստ չէր կորցնել նաև Ֆեդերիկոյին։
Այնուամենայնիվ, Վալվերդեն մնում է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում, և մրցաշրջանի վերջում «կարմիրները» պատրաստ կլինեն վերադառնալ 24-ամյա ուրուգվայցու հետևից, եթե չկարողանան հասնել իրենց թիվ մեկ նպատակին Դորտմունդի «Բորուսիայի» Ջուդ Բելինգհեմին: