«Լիվերպուլը» որոշել է չօգտվել «Վալենսիայի» ձախ պաշտպան Ալի Սիսոկոյին գնելու իր իրավունքից:
26-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Էնֆիլդում»: Սիսոկոն «կարմիրների» կազմում մասնակցել է Պրեմիեր Լիգայի 13 հանդիպման, սակայն այդպես էլ չի կարողացել բավարար տպավորություն թողնել գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի վրա:
Ինչպես հաղորդում է իսպանական Plaza Deportivo պարբերականը, վարձակալության ժամկետի լրանալուց հետո Սիսոկոն կվերադառնա «Վալենսիա»: Հիշեցնենք, որ պայմանագրով «Լիվերպուլն» իրավունք ուներ Ալիին գնել 4 մլն եվրոյով (3.3 մլն ֆունտ):
Սակայն Ռոջերսը որոշել է, որ իր թիմին պետք չէ Սիսոկոն, ով բավական բարձր աշխատավարձ է ստանում: Լիվերպուցիներն այդ մասին արդեն հայտնել են իրենց իսպանացի գործընկերներին: