• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» չի պայքարի Ջուդ Բելինգհեմի համար

«Լիվերպուլը» դուրս է մնացել Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար մղվող պայքարից:

Բելինգհեմը վերջին մեկուկես տարվա ընթացքում համարվում էր «Լիվերպուլի» թիվ մեկ թիրախը, և այժմ, երբ Ջուդը իսկապես հասանելի է դառնում տրանսֆերի համար, «կարմիրները» որոշել են հրաժարվել նրա ծառայություններից:

19 ամյա Բելինգհեմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում նաև այնպիսի ակումբների կողմից, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Ռեալը» և «ՊՍԺ»-ն, և «Դորտմունդը» վստահ է, որ կարող է 135 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարած բոնուսներ ստանալ իրենց աստղի համար:

Նույնիսկ եթե «Լիվերպուլին» հաջողվեր առաջ անցնել Ջուդի համար մրցակցության մեջ, նման մեծ գնումը զգալիորեն կքչացնի «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի տրանսֆերային բյուջեն, ով ծրագրում է թիմի զանգվածային վերակառուցում այս ամռանը:

Ուստի, ըստ The Guardian-ի, Էնֆիլդը որոշել է այդքան շատ չծախսել մեկ խաղացողի վրա։ Այժմ «Լիվերպուլը» դիտարկում է կիսապաշտպանության այլ թիրախներ, ինչպիսիք են «Չելսիի» Մեյսոն Մաունտը, «Բրայթոնի» Մոյսես Կայսեդոն, «Վուլվերհեմպտոնի» Մատեուս Նունեսը և «Բավարիայի» Ռայան Գրավենբերը: