«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը հայտնել է, որ չնայած ակումբի պարտքերի աճին՝ «կարմիրները» չեն վաճառելու իրենց առաջատարներին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանը «Լիվերպուլն» ավարտել է 40.5 մլն ֆունտ վնասով: Սրա հետ կապված շատերը կարծում էին, որ ակումբը վաճառելու է առանցքային ֆուտբոլիստներին: Մինչդեռ Էյրի խոսքերով «Լիվերպուլը» ոչ մի դեպքում չի պատրաստվում դա անել:
-Մենք ոչ մեկին չենք վաճառելու՝ ելնելով մեր ֆինանսական դրությունից: Եթե ինչ-որ մեկին վաճառենք էլ, ապա դա կլինի միայն մարզչի որոշմամբ: Այդ դեպքում մենք շտապ փոխարինող կգտնենք, ինչպես որ միշտ արել ենք:
Մենք խուճապի մեջ չենք: Հաջորդ մի քանի տարիների մեր նպատակն է անցումը առանց վնասների աշխատանքի, ապա նաև շահութաբերության,- հայտնել է Էյրը: Daily Mail