«Լիվերպուլը» պատրաստվում է բրազիլիացի կիսապաշտպան Վիլլիանի համար 30 մլն ֆունտի առաջարկ անել «Անժիին»:
Մախաչկալայում 17 խաղ անցկացնելուց հետո, Վիլլիանը՝ ինչպես նաև իր բոլոր խաղընկերները հանվեցին տրանսֆերի: Այս իրավիճակը ցանկանում են օգտագործել մերսիսայդցիները:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ Վիլլիանը կարող է հիանալի այլընտրանք դառնալ Հենրիխ Մխիթարյանին, ում համար պայքարում «կարմիրները» պարտվեցին Դորտմունդի «Բորուսիային»:
25-ամյա բրազիլիացին կարող է խաղալ երկու եզրերում էլ, ինչպես նաև որպես հարձակվողական կիսապաշտպան: