«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատմել է ակումբի ծրագրերի մասին` հունվարյան տրանսֆերային պատուհանի հետ կապված:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «մերսիսայդցիներին» անհրաժեշտ են նորեկներ, ովքեր գոլ կխփեն:
-Իհարկե, պարզ է, որ մեր խնդիրներն ամբողջությամբ լուծել չենք կարողանա: Սա այնքան էլ արդյունավետ շրջան չէ, քանի որ հունվարին ոչ բոլոր ֆուտբոլիստներն են փոխում իրենց ակումբները: Մենք կփորձենք լուծել որոշ խնդիրներ, որպեսզի ամռանը նորից վերադառնանք դրանց: Հասկանալի է` մենք այդ ժամանակ ավելի շահեկան վիճակում կլինենք,- ասել է Ռոջերսը