«Լիվերպուլը» պատրաստ է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին: Սակայն, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «կարմիրները» մտադիր են իրենց աստղի համար ստանալ 50 մլն ֆունտից ոչ պակաս:
Ամռանը Սուարեսը ցանկանում էր լքել «Էնֆիլդը», և անգամ մեղադրեց ակումբին, որ չեն հարգում իր որոշումը: Այնուամենայնիվ Սուարեսը մնաց ակումբում և 10-խաղյա որակազրկումից հետո կրկին միացավ «Լիվերպուլի» իր խաղընկերներին:
Սակայն այժմ հայտնի է դառնում, որ մերսիսայդցիները պատրաստ են հունվարին 50 մլն ֆունտի դիմաց վաճառել Սուարեսին: Կարելի է սպասել, որ 26-ամյա հարձակվողի համար առաջարկներ կանեն «Արսենալը» և «Ռեալը»: