«Լիվերպուլը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու տարբերակները։ Ինչպես հայտնում է Metro պարբերականը, մերսիայդյան ակումբը պատրաստ է Մխիթարյանին գնելու համար պայքարել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» հետ։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է մեր հայրենակցի ծառայություններով։ Թուրինյան ակումբը պատրաստվում է Մխիթարյանի համար 14 մլն ֆունտ առաջարկել «Բորուսիային»։ Այս մասին հայտնում է talkSPORT֊ը։
Հաշվի առնելով, որ նոր մեկնարկած մրցաշրջանում Հենրիխը փայլուն ելույթներ է ունենում, հավանականությունը քիչ է, որ «Բորուսիան» կցանկանա բաժանվել նրանից։