«Լիվերպուլը» հույս ունի մինչև մրցաշրջանի մեկնարկն ավարտին հասցնել «Գրանադայի» ձախ պաշտպան Գիլերմե Սիկեյրայի ձեռքբերումը:
Միակ ֆուտբոլիստը «կարմիրների» կազմում, ով կարող է խաղալ ձախ պաշտպանի դիրքում հանդիսանում է Խոսե Էնրիկեն, և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է մեծացնել մրցակցությունն այս դիրքում:
Ավելի վաղ մերսիսայդյան ակումբը հետաքրքրված էր «Վալենսիայի» պաշտպան Ալի Սիսոկոյով, սակայն այժմ «Լիվերպուլի» գլխավոր նպատակը 27-ամյա Սիկեյրան է, ով վերջին երեք տարիների ընթացքում բավական հաջող է իրեն դրսևորել իսպանական Լա Լիգայում:
Ինչպես հայտնում է Liverpool Echo-ն, «Գրանադան» ցանկանում է բրազիլիացու դիմաց ստանալ 6 մլն ֆունտ: «Կարմիրները» վստահ են, որ գործարքը կիրականացվի մոտակա ժամանակներում: