«Լիվերպուլն» առաջարկություն է արել «Բենֆիկայի» ձախ պաշտպան Լորենցո Մելգարեխոյին վարձավճարով ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շատ է ցանկանում Խոսե Էնրիկեի համար մրցակցություն ստեղծել ձախ թևում: Այդ նպատակով «Լիվերպուլը» պատրաստվում է վարձակալել Մելգարեխոյին:
Աղբյուրը հայտնում է, որ «Լիվերպուլը» մտադիր է հետագայում ֆուտբոլիստին գնելու իրավունք ձեռք բերել: Սակայն 22-ամյա պարագվայցուն անհրաժեշտ կլինի Անգլիայում աշխատելու թույլտվություն ստանալ:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում Մելգարեխոն ձախ կիսապաշտպանի դիրքից տեղափոխվեց ձախ պաշտպանի դիրք: Լորենցոն մասնակցել է Եվրոպա Լիգայի եզրափակչին, որտեղ «Բենֆիկան» զիջեց «Չելսիին»: