«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կփորձի «Լիլին» համոզել իր հարձակվող Դիվոկ Օրիջիին բաց թողնել արդեն հունվարին:
Հիշեցնենք, որ «կարմիրները» Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին գնեցին ամռանը և մեկ տարի վարձակալությամբ վերադարձրին «Լիլին»:
19-ամյա Օրիջիի վարձակալությունը նախատեսված է մեկ ամբողջ մրցաշրջանի համար, սակայն Մարիո Բալոտելլիի, Ռիկի Լամբերտի և Ֆաբիո Բորինիի խաղը Բրենդան Ռոջերսին ստիպել է մտածել հարձակման գիծն ուժեղացնելու մասին:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, Ռոջերսը կփորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Էնֆիլդ» բերել Օրիջիին: