«Լիվերպուլը» պատրաստ է բաժանվել հարձակվող Էնդի Քերոլից, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Հեմ Յունայթեդում»:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, մերսիսայդցիները մտադիր են Քերոլի տրանսֆերից ստանալ 17 մլն ֆունտ:
Մրցաշրջանի ավարտին Էնդին կհանդիպի «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ, որպեսզի քննարկեն իր ապագան: Ակնհայտ է, որ Քերոլը չի մտնում Ռոջերսի խաղային պլանների մեջ:
Ավելացնենք, որ 24-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նրա նախկին և ներկայիս ակումբներ «Նյուքասլը» և «Վեստ Հեմը»: