Մադրիդի «Ռեալից» հյուրընկալվելիս 1:0 հաշվով կրած պարտությունով «Լիվերպուլը» ավարտեց իր ելույթները Չեմպիոնների լիգայում։
«Բորնմուտից» կրած 1:0 հաշվով պարտությունից հետո Ջեյմս Միլներն ու Դիոգու Ժոտան հայտնվել էին «կարմիրների» մեկնարկային կազմում՝ փոխարինելով Ստեֆան Բայետիչին և Հարվի Էլիոթին։
«Ռեալ» (Իսպանիա) 1 – 0 «Լիվերպուլ» (Անգլիա) – Ընդհանուր հաշվով՝ 6:2։
Գոլեր՝ Բենզեմա 78ր։
Դեղին՝ Ցիմիկաս։