«Լիվերպուլը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում՝ սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթելով «Վեստ Հեմին»:
Համեմատած Եվրոպա լիգայի շրջանակներում կայացած «ԼԱՍԿ»֊ի դեմ արտագնա հանդիպման հետ՝ «կարմիրների» մեկնարկային կազմում մնացին միայն Վիրջիլ Վան Դեյկն ու Դարվին Նունիեսը։
«Մրճահարները», որոնք նույնպես իրենց խաղն անցկացրեցին եվրոպական մրցաշարերում, նույնպես ունեցան երկու անփոխարելիներ իրենց կազմում՝ Ջեյմս Ուորդ-Պրոուզը և Լուկաս Պակետան: