Չորեքշաբթի օրը «Լիվերպուլի» պատվիրակությունը մեկնել է Միլան, որպեսզի համաձայնեցնի «Ինտերի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը:
Չնայած վերջերս Կոուտինյոն հայտարարեց, որ չի ցանկանում հեռանալ «Ինտերից», այնուամենայնիվ, «Լիվերպուլը» հաստատ որոշել է ձեռք բերել 20-ամյա բրազիլացուն այս շաբաթվա ընթացքում: Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «մերսիսայդցիների» պատվիրակությունը գլխավորում է գործադիր տնօրեն Յան Էյրը:
«Մերսիսայդյան» ակումբն առաջին անգամ առաջարկել է 6.5 մլն ֆունտ, որն էլ մերժվել է: «Ինտերը» ցանկանում է վաճառել Կոուտինյոյին 9-10 մլն ֆունտով: Հենց այս հարցն էլ կողմերը պետք է քննարկեն և հարթեն:
Ավելացնենք, որ «Լիվերպուլից» բացի 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Սաութհեմպտոնը»: