«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը խոստովանել է, որ մերսիսայդյան ակումբի սեփականատերերն օգտվում են «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» իրենց գործընկերների խորհուրդներից:
Այժմ «Լիվեպուլը» գտնվում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: Ակումբի գործերը հարթելու նպատակով նախագահ Թոմ Վերներն ու փաստացի սեփականատեր Ջոն Հենրին փորձում են հետևել իրենց ավելի հմուտ գործընկերների խորհուրդներին:
-Հենրին և Թոմը հաճախ են հարցնում Դևիդ Հիլլին «Յունայթեդից» և Իվան Գազիդիսին «Արսենալից». «Ի՞նչ եք Դուք մտածում»: Դա օգտակար է լինում:
Նրանք փորձում են մի քանի կարծիք իմանալ, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչպես գործել: Ավելի լավ է ունենալ սեփականատեր, ով ձգտում է իմանալ ամբողջ տեղեկատվությունը, քան այնպիսի մեկին, ով կասի. «Ես հաջողակ եմ բասկետբոլում, հետևաբար այդպես կլինի նաև ֆուտբոլում»:
Նրանք շատ ժամանակ են վատնում թիմի և խաղն ուսումնասիրելու վրա: Դա օգուտ է բերում «Լիվերպուլին»,- հայտնել է Էյրը: Sports Illustrated