Fenway Sports Group-ի գործընկեր Սեմ Քենեդին ասաց, որ «Լիվերպուլում» ներդրումներ անելու հնարավորությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում ներդրողների մոտ ամբողջ աշխարհից:
«Լիվերպուլի» սեփականատերերը՝ ԱՄՆ-ում գործող FSG-ն, անցյալ շաբաթ հրապարակավ հայտարարեցին, որ իրենք «բաց են նոր բաժնետերերի առաջ»:
Ենթադրվում է, որ FSG-ն պատրաստ է մասամբ կամ ամբողջությամբ վաճառել մերսիսայդյան ակումբը, սակայն պոտենցիալ ներդրողների ընտրությունը կլինի մանրակրկիտ և դանդաղ։
«Մեծ հետաքրքրություն կա մի շարք պոտենցիալ գործընկերների կողմից, որոնք մտածում են ակումբում ներդրումներ կատարելու մասին: «Լիվերպուլում» ներդրումներ կատարելու տարբերակների դիտարկումը վաղ փուլում է»,- Քենեդիի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն: