«Լիվերպուլում» հավատում են, որ իրենց նախկին սան Թոմ Ինսը կտեղափոխվի «Էնֆիլդ»` չնայած առաջացած դժվարություններին: Այս մասին տեղեկացնում է Liverpool Echo-ն:
Հունվարի 2-ին Դանիել Սթարիջը կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ: Եվ այժմ «մերսիսայդցիների» ուշադրության կենտրոնում Թոմ Ինսն է:
Վերջին տվյալներով «Լիվերպուլը» «Բլեքպուլին» առաջարկում է 6 մլն ֆունտ Ինսի համար: Հաշվի առնելով 35% զեղչը` արժեքը դառնում է 4 մլն, որը և Ինսի ներկայիս ակումբին չի գոհացնում: «Բլեքպուլը» պահանջում է 6 մլն ֆունտ:
Ոչ ոք այժմ չի կասկածում, որ 20-ամյա կիսապաշտպանը կվերադառնա իր հարազատ ակումբ