«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Ստյուարտ Դաունինգին: Liverpool Echo
«Կարմիրներ»-ը պատրաստ են լսել 28-ամյա ֆուտբոլիստի համար արված առաջարկները:
Ռոջերսը Դաունինգին փորձեց նաև այլ դիրքում՝ եզրային պաշտպանի, սակայն այս դիրքում էլ ֆուտբոլիստը չգոհացրեց մարզչին:
Այս մրցաշրջանում Ռոջերսը ավելի շատ վստահում է երիտասրդ ֆուտբոլիստներ Ռահիմ Ստերլինգին, Սուսոյին և Ուսամ Ասսաիդիին, քան փորձառու Դաունինգին: Մարզիչը արդեն հայտնել է Դաունինգին, որ ֆուտբոլիստը հունվարից այլ ակումբում պետք է խաղա:
«Կարմիրներ»-ը անգլիացու համար ակնկալում են ստանալ 20 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Ստյուարտ Դաունինգը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2011թ-ին «Աստոն Վիլլա»-ից 20 մլն ֆունտի դիմաց: Եվ ներկայիս պայմանգիրը ուժի մեջ է մինչև 2015թ-ը: