Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Էնֆիլդում», ուր «կարմիրները» կհյուրընկալեն սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մրցաշարային աղյուսակում թիմերը գտնվում են միմյանց հարևանությամբ, ինչն այս հանդիպումն էլ ավելի մրցակցային կդարձնի: Մրցաշրջանի առաջին հատվածն անհաջող անցկացնելուց հետո երկու թիմերն էլ սկսել են բարելավել իրենց դիրքերը: Հաղթանակի դեպքում «կարմիր սատանաներն» առաջատար «Չելսիի» նկատմամբ միավորների տարբերությունը կհասցնեն 5-ի, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը նրանց կբարձրացնի 4-րդ հորիզոնական: Ոչ ոքին ձեռնտու արդյունք է նրանց մրցակիցների համար:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 192 անգամ և առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև անցկացված խաղերից 77-ում: 64 խաղում ուժեղ են գտնվել մերսիսայդցիները, իսկ 51 անգամ գրանցվել է խաղաղ ելք:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: