Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
«Կարմիրները» չկարողացան կոտրել «սև կատուների» դիմադրությունը և խաղն ավարտեցին գոլազուրկ ոչ ոքիով:
Այս խաղից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 21 միավորով կշարունակի զբաղեցնել 9-րդ հորիզոնականը: