Երեկ կեսգիշերին կայացավ անգլիական լիգաների գավաթի կիսաեզարփակիչ պատասխան հանդիպումը։ «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունել էր «Ստոկ Սիթիին»։
«Բրիտանիայում» թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակով (0-1)։ Այս անգամ նույն հաշիվը գրանցվեց, սակայն «Ստոկ Սիթիի» օգտին, որը բերեց լրացուցիչ ժամանակի, իսկ հետո հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին «կարմիրները»։
«Լիվերպուլը» հաղթեց 6-5 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Էվերթոն» զույգի հաղթողի հետ։
Գոլ․ Արնաուտովիչ՝ 45ր։