Պրեմիեր Լիգայի 2֊րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Բորնմուտին»։
«Կարմիրները» նվազագույն հաշվով հաղթանակա տարան սեփական հարկի տակ։ Հանդիպման միակ գոլը 26֊րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Կրիստիան Բենտեկեն։
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի թիմը միացավ առաջատարներ մանչեսթերյան երկու ակումբներին և «Լեսթեր Սիթիին»։
Գոլեր․ Բենտեկե՝ 26ր։