Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր աղյուսակի հետնապահ «Լեսթեր Սիթիին»:
«Կարմիրները» չկարողացան կոտրել առաջնության նորեկի դիմադրությունը: Սթիվեն Ջերարդի դուբլին «աղվեսներից» պատասխանեցին Դեյվիդ Նյուջենտը և Ջեֆ Շլուպը:
Այս խաղից հետո Բրենդան Ռոջերսի սաները՝ վաստակած 29 միավորով կշարունակեն զբաղեցնել 8-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ջերարդ՝ 17, 40ր, Նյուջենտ՝ 58ր, Շլուպ՝ 60ր: