Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Տոտտենհեմ Հոտսպուրին»:
Ինչպես և սպասվում էր, «Լիվերպուլը» վստահ խաղ անցկացրեց և հաղթեց խոշոր հաշվով: Հերթական անգամ ձախողվեց «Տոտտենհեմի» պաշտպանությունը, որը պարզապես նվերներ մատուցեց դաշտի տերերին: Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին: Պարզ իրավիճակում գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Յունես Կաբուլը: 20 րոպե հետո արդեն կոպիտ սխալ գործեց Մայքլ Դոուսոնը, ինչից էլ օգտվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:
Հաջողությունից ոգևորված «Լիվերպուլը» ևս երկու գնդակ խփեց երկրորդ խաղակեսում: Գոլերի հեղինակ դարձան Ֆելիպե Կոուտինյոն և Ջորդան Հենդերսոնը:
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները՝ վաստակած 71 միավորով դուրս եկան առաջին հորիզոնական:
Գոլեր. Կաբուլ՝ 2ր (ինքն.), Սուարես՝ 25ր, Կոուտինյո՝ 56ր, Հենդերսոն՝ 75ր: