Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Լիվերպուլը» հյուընկալել էր «Նորվիչ Սիթիին»:
«Լիվերպուլը», որը նախորդ տուրում անակնկալ պարտություն էր կրել «Հալլ Սիթիից», սեփական հարկի տակ ջախջախեց «Նորվիչին»: Խաղի հերոսը դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Լուարեսը, ով պոկերի հեղինակ դարձավ: «Կարմիրներից» մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը: Հյուրերի միակ գնդակը խփեց Բրեդլի Ջոնսոնը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակած միավորների քանակը հասցրեց 27-ի:
Գոլեր. Սուարես՝ 15ր, 29ր, 35ր, 74ր, Ջոնսոն՝ 83ր, Ստերլինգ՝ 88ր: