«Սաութհեմպտոնի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն, ով ուրբաթ օրը դարձավ 18 տարեկան, նոր պայմանագիր ստորագրեց իր ներկայիս ակումբի հետ:
Մեծ հեռանկար ունեցող անգլիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Սակայն Լյուկը չի ցանկանում լքել «Սաութհեմպտոնը»: Շոուն 5 տարվա պայմանագիր է ստորագրել իր հարազատ ակումբի հետ:
-Ես շատ ուրախ եմ, որ վերջապես նոր պայմանագիր ստորագրեցի: Ես իմ համաձայնությունը դեռ հունվարին էի տվել: Ինձ շատ հարցեր են տալիս ապագայի հետ կապված, սակայն երկրպագուները թող իմանան, որ իմ ապագան կապված է «Սաութհեմպտոնի» հետ:
Ես այստեղ եմ արդեն 8 տարի և յուրաքանչյուր րոպեն ինձ համար վայելք է: Նոր պայմանագիրը նշանակում է, որ այստեղ կլինեմ ևս 5 տարի,- ասել է Շոուն: