• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լյուտոնը» ունի նոր խաղացող

Պրեմիեր լիգայի նորեկ «Լյուտոնը» ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Էվերթոնի» նախկին եզրային Անդրոս Թաունսենդի հետ:

Թաունսենդն առանց ակումբի է մնացել այս տարվա հունիսից, երբ ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը «Էվերթոնի» հետ: Անցած ամառ Անդրոսը քիչ էր մնում տեղափոխվեր «Բերնլի», սակայն վերջին պահին «բորդոյագույնները» չեղարկեցին իրենց առաջարկը՝ որոշելով չխոչընդոտել երիտասարդ խաղացողների զարգացմանը։

Ի վերջո, 32 ամյա Թաունսենդը, ով իր կարիերայի ընթացքում անցկացրել է 264 հանդիպում Պրեմիեր լիգայում և 13 հանդիպում Անգլիայի հավաքականում, տուն գտավ «Լյուտոնում»:

Մինչ «Տոտտենհեմի» ակադեմիայի շրջանավարտը իր կարիերայի ընթացքում պաշտպանել է նաև «Նյուքասլի» և «Կրիստալ Փելեսի» գույները:

«Երբեք չէի մտածի, որ կկրեմ «Լյուտոնի» մարզաշապիկը, ուստի մեծ պատիվ է կրկին խաղալ Պրեմիեր լիգայում»:

«Ես տեսա, թե որտեղ կարող եմ օգնել այս թիմին, իսկ մարզիչն իր հերթին տեսավ, թե որտեղ կարող եմ օգտակար լինել՝ խաղադաշտում, հանդերձարանում կամ մարզումների ժամանակ՝ իմ կրքով և փորձով», – ասել է Թաունսենդը: