• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լոիկ Ռեմին բաց կթողնի երկու ամիս

Լոիկ Ռեմի«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմին, որն ընդամենը երկու խաղի է մասնակցել իր նոր ակումբի կազմում, բաց է թողնելու երկու ամիս աճուկային մկանների վնասվածքի պատճառով:

Ռեմին «Վեստ Հեմի» հետ խաղում (1:1) խփեց իր առաջին գնդակը «ՔՊՌ»-ի կազմում: Այնուհետև նա օգնեց ոչ ոքի խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ (0:0), իսկ «Նորվիչի» հետ խաղից առաջ ֆրանսիացին վնասվածք ստացավ:

Ինչպես հայտնում է ESPN-ը, «ՔՊՌ»-ի բժիշկների կարծիքով Ռեմին, որը շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձ է ստանում, բաց կթողնի երկու ամիս և դաշտ կվերադառնա միայն ապրիլին:

Ռեմիի կորուստը կավելացնի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի գլխացավը, որը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չկարողացավ ձեռք բերել Պիտեր Կրաուչին կամ Պիտեր Օդեմվինգիեին: Այժմ ակումբը ստիպված է լինելու հույսը դնել Բոբբի Զամորայի վրա: