«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմին բռնաբարության կասկածով ձերբակալվել է:
Այս դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի մոտակայքում մայիսի 7-ին: Հաջորդ օրը ոստիկանություն է դիմել 34-ամյա մի կին և հայտնել այդ մասին: Բռնաբարողների թվում նա տվել է նաև Ռեմիի անունը: Այսօր առավոտյան երեք տղամարդիկ էլ ձերբակալվել են:
Այս պահին հետաքննությունը շարունակվում է, իսկ Ռեմին գտնվում է ոստիկանական բաժանմունքում: «ՔՊՌ»-ի խաղացողը հրաժարվել է տալ որևէ մեկնաբանություն այս ամենի վերաբերյալ, քանի դեռ պաշտոնական մեղադրանք չի եղել: