«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայում «Ռեալի» դեմ խաղից առաջ իր թիմը վախ չի զգում:
Այս կիրակի «կարմիրները» 2:3 հաշվով հաղթանակի հասան ՔՊՌ-ի նկատմամբ, սակայն շատ վատ խաղ ցուցադրեցին պաշտպանությունում: Պրեմիեր Լիգայի վերջին 14 խաղերից միայն մեկում է «Լիվերպուլին» հաջողվել դարպասն անառիկ պահել:
-«Ռեալի» դեմ խաղալը վախենալու չէ: Հաճելի է խաղալ նման ֆուտբոլիստների դեմ: Ես չեմ վախենում: Մեր թիմում ոչ ոք չի վախենում: Մենք պետք է ավելի հավաք լինենք, ավելի շատ վազենք, մենք պետք է բառացիորեն մեկ խաղացող լինենք դաշտում, մեկ ամբողջություն: Մենք պետք է ցույց տանք մեր խաղը:
ՔՊՌ-ի դեմ խաղն առաջինն էր իմ կարիերայում, որից հետո, չնայած հաղթանակին, ես ուրախ չէի: Ուրախ էի, որ մրցավարի սուլիչը եղավ, քանի որ եթե մեկ րոպե ավել խաղայինք, ապա հաշիվը կլիներ 3:3,- ասել է Լովրենը: The Telegraph