«Շախտյորի» հարձակվող Լուիս Ադրիանոն խոստովանել է, որ պատրաստ է լքել ուկրաինական ակումբը: Հավանականությունը մեծ է, որ բրազիլիացին կարիերան կշարունակի Պրեմիեր Լիգայում:
Տարբեր ժամանակներում 27-ամյա Ադրիանոյի ծառայություններով հետաքրքրվել են «Տոտտենհեմը», «Լիվերպուլը» և «Արսենալը»: Սակայն գործը պաշտոնական առաջարկությանը չի հասել:
Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի ներկայիս պայմանագրի լրանալուն մնացել է ընդամենը մեկուկես տարի, և չի բացառվում, որ ամռանը «Շախտյորը» կվաճառի Ադրիանոյին:
-Ես լավ մարզավիճակում եմ գտնվում: Սա իմ կարիերայի լավագույն շրջանն է և տեսնենք, թե ինչպիսի տարբերակ հարմար կլինի ինձ և ակումբի համար: Կարծում եմ՝ հավանականություն գրեթե չկա, որ ես կմնամ Ուկրաինայում,- ասել է Ադրիանոն: The Telegraph