«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը ծնկի վիրահատության է ենթարկվել և շարքից դուրս է մնացել երեք ամսով։
Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին Դիասը մարզման ժամանակ ծնկի վնասվածքի կրկնություն ունեցավ: Լուիսը շտապ լքել է Դուբայում «Լիվերպուլի» ճամբարը և վերադարձել տուն։
Սկզբում Լուիսը վնասեց ծունկը հոկտեմբերին «Արսենալի» դեմ խաղում։ Կոլումբիացի ֆուտբոլիստի վերականգնողական փուլը լավ էր ընթանում:
Դիասն արդեն ընդգրկված էր ընդհանուր խմբում և պատրաստվում էր Դուբայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում մասնակցել ընկերական խաղերին, սակայն Լուիսի պլաններն ամբողջությամբ խախտվեցին։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, 25 ամյա կոլումբիացուն արդեն վիրահատել են և դժվար թե մինչև մարտ ամիսը վերադառնա ֆուտբոլային խաղադաշտ։
Բացի այդ, «Լիվերպուլը» բժիշկներից նորություններ է սպասում նաև կիսապաշտպան Հարվի Էլիոթի վերաբերյալ, ով վնասվածք էր ստացել նախորդ օրը «Լիոնի» հետ խաղում։