«Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին խոստովանել է, որ անհամբեր սպասում է Պրեմիեր Լիգայում իր թիմի առաջիկա դերբիներին:
Այսօր երեկոյան «Տոտտենհեմը» ուժերը կչափի «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ: Հաղթանակի դեպքում Վիլաշ-Բոաշի սաները հնարավորություն կստանան մրցաշարային աղյուսակում շրջանցել «Չելսիին» և բարձրանալ 3-րդ հորիզոնական:
Շաբաթվա վերջում կկայանա հյուսիսլոնդոնյան գլխավոր դերբին: «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ կհյուրընկալի սկզբունքային մրցակից «Արսենալին»: Հոլտբիի համար, ով «Տոտտենհեմ» է տեղափոխվել հունվարին, սա լուրջ փորձություն կլինի:
-Անհամբեր սպասում եմ դրան: Առջևում երկու կարևոր հանդիպում ունենք «Վեստ Հեմի» և «Արսենալի» հետ: Ավելի լավ չէր էլ կարող լինել:
«Լիոնի» դեմ տարած հաղթանակից հետո մենք բարձր տրամադրությամբ ենք մոտենում «Վեստ Հեմի» հետ խաղին,- «Տոտտենհեմի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել Հոլտբին: